Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հերքել է այն լուրերն, ըստ որոնց իրենք մտադիր են Դիեգո Կոստային վաճառել «Չելսիին»:
«Կապույտների» հարձակման գծում եղած խնդիրները լավ հայտնի են, և խոսվում է, որ Ժոզե Մոուրինյոն մտադիր է այն լուծել 25-ամյա Կոստայի միջոցով:
Բացի այդ, «Չելսիին» են պատկանում Տիբո Կուրտուայի, ով վարձավճարով հանդես է գալիս մադրիդյան ակումբում և Ֆերնանդո Տորրեսի տրանսֆերային իրավունքները: Լուրերի համաձայն, այս ֆուտբոլիստներից մեկի տեղափոխությունն «Ատլետիկո» կարող է մաս դառնալ Կոստայի՝ «Չելսիի» տեղափոխությանը:
Սակայն «Ատլետիկոյի» նախագահը վստահ է, որ իրենց կհաջողվի ակումբում պահել Դիեգոյին, ում տրանսֆերային արժեքը կազմում է 32 մլն ֆունտ:
-Ես չեմ կարծում, որ մրցաշրջանի ավարտին Կոստան կհեռանա ակումբից: Մենք չենք ցանկանում նրան վաճառել կամ փոխանակել այլ ֆուտբոլիստի հետ,- ասել է Սերեսոն: The Telegraph