«Սաութհեմպտոնի» դարպասապահ Արթուր Բորուցը ակումբի հետ ևս 2 տարվա պայմանագիր է ստորագրել:
Լեհ դարպասապահը «Սաութհեմպտոնին» միացավ սեպտեմբերին՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Մաուրիսիո Պոչետինոյի գալուց հետո Արթուրը ամրապնդվեց թիմի հիմնական կազմում: Բորուցը մասնակցել է թիմի վերջին 15 խաղերին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Բորուցը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2015 թվականը:
-Ես շատ գոհ և հպարտ եմ լինել այսքան մեծ ծրագրի մի մասը: Ես վստահ եմ, որ մեր ակումբը հաջորդ երկու տարում կարող է շատ բանի հասնել:
Պրեմիեր Լիգան ֆուտբոլ խաղալու լավագույն տեղն է: Նոր մարզիչը շատ բան փոխեց: Մենք այժմ բոլորովին այլ ֆուտբոլ ենք խաղում, որն ավելի էֆեկտիվ է,- ասել է Բորուցը: