«Պորտսմուտի» նախկին հարձակվող Արունա Դինդանը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ անգլիական Պրեմիեր Լիգա:
Դինդանը 2009/2010 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Պորտսմուտում», բայց այդպես էլ մշտական պայմանագիր չի ստորագրել անգլիական ակումբի հետ: Վերջին երկու տարին Դինդանը հանդես է գալիս Քաթարում:
Այս մրցաշրջանի ավարտին 32-ամյա իվուարցին ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Դինդանը կարծում է, որ դեռ կարող է բարձր մակարդակով հանդես գալ:
-Ես առաջարկ ունեմ վերադառնալ ֆրանսիական Լիգա 1, սակայն ցանկանում եմ կրկին խաղալ Պրեմիեր Լիգայում: Ինձ դուր էր գալիս «Պորտսմուտը»: Երբ ես խաղում էի այնտեղ, ակումբում վատ ժամանակներ էին, սական ես կարողացա 10 գնդակ խփել:
Առաջարկներ կան նաև Պորտուգալիաից, Թուրքիաից, սակայն ես ցանկանում եմ խաղալ Անգլիայում:
Լուրերի համաձայն Դինդանի ծառայություններով են հետաքրքրված «Սուոնսին», «Վեստ Բրոմվիչը» և «Սաութհեմպտոնը»: Spy Sports