«Արսենալը» բանակցություններ է վարում «Վեստ Հեմի» հետ՝ կիսապաշտպան Դեքլան Ռայսին ձեռք բերելու համար:
Ռայսը «Արսենալի» գլխավոր նպատակն է ամառվա համար, և «զինագործները» պատրաստ են թարմացնել իրենց տրանսֆերային ռեկորդը, որը ներկայումս կազմում է 72 միլիոն ֆունտ ստերլինգ, որը վճարվել է «Լիլին» Նիկոլյա Պեպեի համար 2019 թվականին, որպեսզի հրավիրեն Դեքլանին:
Հույս ունենալով դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի մշտական հավակնորդ՝ «Արսենալը» նույնպես պատրաստ է որոշակի կրճատումներ կատարել խոշոր խաղացողների աշխատավարձերից: Իսկ Ռայսը կարող է ակնկալել, որ շաբաթական ավելի քան 300,000 ֆունտ կվաստակի, եթե նա միանա «զինագործներին»:
Խնդիրն այն է, որ «Արսենալը» 24 ամյա Ռայսին գնահատում է 90 միլիոն ֆունտ ստեռլինգ, մինչդեռ «Վեստ Հեմը» իր ավագի համար պահանջում է առնվազն 100 միլիոն ֆունտ:
Daily Mail-ը հավելում է, որ կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է լինել այն խաղացողներից մեկը, ում «Արսենալը» կզոհաբերի Ռայսին ձեռք բերելու համար։