Ինչպես հաղորդում է The Evening Standard-ը, «Արսենալը» դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտների տրանսֆերը վաճառելու համար 5 ակումբներից առաջարկ է ստացել:
Ակնհայտ է, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ «Արսենալում»: Օրեր առաջ Նիկլասը հայտնեց, որ ցանկանում է որոշել այն ակումբը, որտեղ կշարունակի իր կարիերան:
Արդեն պարզ է դարձել, որ «Արսենալը» համաձայնվել է 3 մլն ֆունտով վաճառել Բենդտներին: Պոտենցիալ գնորդները հինգն են: Այժմ Նիկլասը պետք է ընտրություն կատարի:
Հայտնի է, որ այդ հինգ ակումբների մեջ են Մյունխենգլադբախի «Բորուսիան», «Այնթրախտը» և «Բեշիկթաշը»:
-«Արսենալը» համաձայնության է եկել հինգ ակումբների հետ, և այժմ մնում է, որ ես ընտրություն կատարեմ: Այդ ընտրությունը ես կկատարեմ առաջիկա 14 օրում: Բոլորն էլ լավ ակումբներ են: Ես պետք է տեղափոխվեմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել: Դա շատ կարևոր ընտրություն կլինի,- Ekstra Bladet-ին հայտնել է Բենդտները: