«Արսենալի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշին կոճի վնասվածքից հետո վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Մաթյոն անհաջող վայրէջք կատարեց՝ վնասելով ձախ կոճը: Նախորդ շաբաթվա ընթացքում «Արսենալի» բժիշկները մտածում էին, արդյոք վիրահատության կարիք կա:
Մի քանի հետազոտությունից պարզ դարձավ, որ 29-ամյա պաշտպանը չի կարող խուսափել վիրահատական միջամտությունից: Այս պարագայում, Դեբյուշին զինագործներին չի օգնի մոտ երեք ամիս:
-Նա վիրահատության է ենթարկվել, իսկ նման վնասվածքից ապաքինվելու համար, սովորաբար պահանջվում է երեք ամիս: Հնարավոր է մեկ շաբաթ շուտ կամ ուշ, սակայն մենք կանխատեսում ենք նման ժամկետ:
Իհարկե, դա մեծ կորուստ է, և այժմ մենք պետք է նրան փոխարինենք: Հենց այդպիսի իրավիճակների համար էլ մենք գնել ենք Կալում Չեմբերսին,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Արսեն Վենգերը: