«Արսենալում» առաջին իսկ մարզման ժամանակ Կիմ Չելստրեմը լուրջ վնասվածք է ստացել և երկար ժամանակով շարքից դուրս է եկել:
Հիշեցնենք, որ «զինագործներն» ընդամենը երեկ վարձակալեցին Մոսկվայի «Սպարտակի» 31-ամյա կիսապաշտպանին: Շվեդ կիսապաշտպանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալի» միակն ձեռքբերումն է:
«Արսենալում» ունեցած ֆոտոսեսիան Անգլիայում Չելստրեմի միակ «նվաճումն» է: Այսօր առավոտյան մարզման ժամանակ Կիմը մեջքի վնասվածք ստացավ և երկար ժամանակ չի կարողանա օգնել իր նոր թիմին: