«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարողանա իր ակումբին:
Թիմբերը վնասվածք ստացավ Պրեմիեր լիգայի իր նորամուտի խաղում անցած շաբաթ օրը՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում:
22 ամյա հոլանդացին խնդիրներ ուներ դեռ ընդմիջումից առաջ, սակայն նա կարողացավ ավարտել խաղակեսը, իսկ հետո նույնիսկ մասնակցեց երկրորդ խաղակեսին։
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Թիմբերը վատթարացրեց ծնկի վիճակը, և դա տեղի ունեցավ անսպասելիորեն և առանց մրցակիցների հետ բախման։ Յուրիենը լքել է Էմիրեյթս խաղադաշտը ակումբային բժիշկների օգնությամբ։
Ինչպես նշում է The Atheltic-ը, Թիմբերը դեռ պետք է բուժզննում անցնի, սակայն վստահ է, որ վնասվածքը լուրջ է, և Յուրիենը երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից։