«Արսենալի» համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը հայտնել է, որ այժմ զղջում է, որ թույլ տվեց ակումբը վաճառի Ռոբին Վան Պերսիին իրենց մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»:
-Ես ցավում եմ, որ «Արսենալը» Վան Պերսիին վաճառեց մեր մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»: Հիմա նա գոլեր է խփում «Մանչեսթերում», երբ կարող էր գոլեր խփել այստեղ և հաղթանակ պարգևել մեզ:
Սակայն ես ակումբի ղեկավարը չեմ և բավական բաժնետոմսեր չունեմ, որպեսզի կարողանամ լուրջ որոշումներում վճռորոշ կարծիք արտահայտեմ:
Հուսով եմ մի օր ես կդառնամ ակումբի միակ սեփականատերը,- ասել է Ուսմանովը: