«Արսենալը» Էմիրեյթս մարզադաշտի մոտ արձան է կանգնեցրել իր նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պատվին։
Վենգերը «Արսենալի» գլխավոր մարզիչն է եղել 1996 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը՝ այդ ընթացքում նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնական երեք տիտղոս։
Ավելին, Վենգերի թիմը տիտղոսը նվաճեց 2003/04 մրցաշրջանում առանց պարտություն կրելու, և ոչ ոք դեռ չի կարողացել կրկնել այս ձեռքբերումը։
Հյուսիսային Լոնդոնում անցկացրած 22 մրցաշրջաններում ֆրանսիացի մասնագետը հաղթել է նաև Անգլիայի յոթ և Անգլիայի սուպերգավաթի յոթ գավաթ:
Վենգերի պատվին կանգնեցված արձանը պատրաստված է բրոնզից, կշռում է կես տոննա, իսկ բարձրությունը՝ 3,5 մետր։
Հավելենք, որ Վենգերի արձանը դարձավ վեցերորդը՝ տեղադրված Էմիրեյթսի մոտ։ Նախկինում «Արսենալը» հավերժացրել է իր մյուս լեգենդների՝ Թոնի Ադամսի, Դենիս Բերգկամպի, Հերբերտ Չեպմենի, Քեն Ֆրիարի և Թիերի Անրիի հիշատակը։