Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Արսենալը» Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերի համար 23 մլն եվրո (19.7 մլն ֆունտ) է առաջարկել:
Բենդերը «Բայերում» է հանդես գալիս 2009թ-ից: Այդ պահից նա մասնակցել է ավելի քան 150 հանդիպման: Գերմանիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ կլրանա 2017թ-ին:
Քանի որ այս ամռանը «Բայերն» արդեն վաճառել է Դանի Կարվահալին և Անդրե Շյուրլեին, ուստի Բենդերի համար «Արսենալի» առաջարկին հետևել է մերժումը: