Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Արսենալը» պատրաստ է ավելացնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի համար առաջարկվող գումարը:
Հաղորդվում է, որ անցած հինգշաբթի հանդիպում է տեղի ունեցել Սուարեսի, «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրի և Բրենդան Ռոջերսի միջև: Հանդիպման մանրամասները հայտնի չեն, սակայն պետք չէ պայծառատես լինել, որպեսզի կռահել խոսակցության նյութը:
Դեռ ակտուալ է «Էնֆիլդից» հեռանալու Սուարեսի ցանկությունը և «Արսենալի» առաջարկած 40 մլն ֆունտը: Լոնդոնյան ակումբին ուրախացրել է այն փաստը, որ «Լիվերպուլն» այդպես էլ չմեկնաբանեց Սուարեսի հետ հանդիպումը:
Այժմ «Արսենալը», ով իր պատմության ընթացքում երբեք ֆուտբոլիստ գնելու համար 15 մլն ֆունտից ավել չի ծախսել, պատրաստ է ավելացնել առաջարկվող գումարը: «Լիվերպուլն» էլ պատրաստ է Սուարեսի տրանսֆերը քննարկել միայն 50 մլն ֆունտ առաջարկի դեպքում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լուիսը «կարմիրների» կազմում դարձավ 30 գոլի հեղինակ: