• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» կշարունակի՞ մնալ «Սիթիի» մշտական հաճախորդը

Պրեմիեր Լիգայում վերջին 14 խաղերում «Արսենալը» ոչ մի հաղթանակ չի տարել «Սիթիի» նկատմամբ։ Սա  վերածվում է ինչ որ հատուկ ֆոբիայի «Արսենալի» մոտ։

Խաղային մոդելների, սկզբունքի նմանությունները Արտետայի ժամանակ խաղերը բեչրում հանգեցնում էին նրան, որ հաղում էր այն թիմը, որը ավելի կատարելագործված է, իսկ «Սիթին» այդ առումով, շատ ավելի կոփված թիմ է։ Հիմա մի փոքր այլ է, «Արսենալը» ունի իր փորձը, խաղային մեխանիզմների համադրությունը մշակված ու էլ ավելի կատարելագործված է։

Դեկլան Ռայսի ներկայությունը էլ ավելի ճկուն է դարձնում «Արսենալին», բայց արդյո՞ք այդքանը բավական է։

 

Երբ տարբերություն ստեղծողները բացակայում են

Ռոդրին, Դե Բրույնե, Սակա։

Այս երեք ֆուտբոլիստներից երկուսը բացակայելու են, Սակայի՝ հանդիպմանը պատրաստ լինելն էլ հարցականի տակ է։

«Սիթին» իր վերջին երեք պարտությունները կրել է, երբ Ռոդրին չի եղել խաղադաշտում, Դե Բրույնեի ներկայությունը միշտ ավցելի շատ տարբերակներ է թողնում «Սիթիին» վերադասավորվելու մասով  գումարած բելգիացու երևակայությունը ոչ միայն գնդակով այլ նաև առանց դրա։ Այս ամենի պակասը «Սիթին» զգալու է։

Բացի այդ․ Դե Բրույնեն «Արսենալի» հետ 18 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ ու կատարել է չորս գոլային փոխանցում։ Կարելի է ասել «Արսենալի» գլխավոր «խնդիրը» բացակայելու է այս խաղում։

Այս ամենը խոսում է «Արսենալի» օգտին, բայց ինչպես այն կօգտագործի Արտետայի թիմը։

«Սիթին» իր վերջին պարտությունները կրել է՝ բաց թողնելով հակագրոհներ․ հիշեք Կոնտեի «Տոտտենհեմը», նրանք հաղթական խաղում գնդակին տիրել են 35%, «Վուլվզը» մեկ շաբաթ առաձ գնդակին տիրել են 32%: Անցած մրցաշրջանում միակ թիմը, որը երկու անգամ հաղթել է «Սիթիին» Թոմաս Ֆարկեի «Բրենթֆորդն» է, որը արտագնա խաղում գնդակին տիրել է խաղային ժամանակի 25%, իսկ տանը՝  32%:

Սա բանալիներից մեկն է, որը կարող է օգտագործել Արտետան, բայց միայն խորը պաշտպանությունը բավական չէ, պետք է են ֆուտբոլիստներ, որոնք կարող են գնդակը վարել, տեղաշարժել արագ ու հմտորեն, հիշեք անցած շաբաթ «Վուլվզի» կազմում Պեդրո Նետոյի խաղը, պորտուգալացին հոյակապ էր, բայց կարո՞ղ է այդպես խաղալ «Արսենալը։ Վերջին անգամ, երբ նրանք գնդակին քիչ տիրելով հասել են հաջողության, եղել է անցյալ տարի դեկտեմբերյան հանդիպումը «Բրայթոնի» հետ` 40%:

Անկախ նրանից, թե Արտետեան ինչպիսի մարտավարություն կընտրի, կարծես թե լավագույն պահն է հասունացել կոտրել 14 խաղյա անհաջողության շղթան։

Ֆոտոնորը՝ theguardian     Կարեն Պողոսյան