Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» տրանսֆերային ցուցակում։
Երեք տարի առաջ մեր հայրենակիցը մոտ էր Անգլիա տեղափոխվելուն, սակայն «Բորուսիան» նախընտրեց «Լիվերխուլից», որը, ի տարբերություն մերսիսայդյան ակումբի, նրան առաջարկեց Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն։
Այժմ 27-ամյա Մխիթարյանը ցանկանում է իրեն փորձել անգլիական ֆուտբոլում և, ինչպես հայտնում է Daily Mirror֊ը, նա նախընտրում է Լոնդոն տեղափոխությունը։
Վերջին շրջանում շատ է խոսվում, որ Պրեմիեր Լիգայի ակումբները ակտիվորեն հետաքրքրվում են Հենրիխի ծառայություններով։ Սակայն Մխիթարյանի համար հիմնական պայքարը կգնա «Չելսիի» և «Արսենալի» միջև։
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի լրանալուն մնացել է մեկ տարի, ուստի դորտմունդյան ակումբը դեմ չի լինի նրան վաճառելուն, ում 2013 թվականին 25 մլն ֆունտով գնեց «Շախտյորից»։