«Արսենալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Այնթրախտի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն:
Ինչպես հայտնի է, անցած տրասֆերային պատուհանի ժամանակ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմը ուժեղացնելու համար բավական գումար է ստացել: Վենգերի ապագա ձեռքբերումներից կլինի Ռոդեն, ով խաղում է նույն խաղաոճով, ինչ «զինագործների» նախկին ֆուտբոլիստ Ալեկս Սոնգը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, 22-ամյա Ռոդեի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Այնթրախտի» հետ կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, իսկ նոր պայմանագիր նա չի ցանկանում ստորագրել: