«Արսենալը» դուրս է եկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի համար պայքարից, սակայն իր տրանսֆերային ցուցակում ավելացրել է «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիին:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչներին հայտնել է Ֆաբրեգասին 30 մլն ֆունտով վաճառելու պատրասակամության մասին:
«Զինագործները» մինչև այժմ Սեսկին առաջնահերթ գնելու իրավունք ունեն, սակայն իրավիճակն այնպիսին է, որ Արսեն Վենգերի թիմի կենտրոնական գիծն ուժեղացման կարիք չունի, հատկապես Մեսութ Օզիլի գալուց հետո, ում համար «Արսենալը» վճարեց 42.5 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալը» ցանկանում է Պրեմիեր Լիգա վերադարձնել Մարիո Բալոտելիին, ով մեկուկես տարի առաջ հեռացավ Անգլիայից: Ինչպես գիտենք, հարձակման գիծը լոնդոնցիների ամենից շատ խնդիրներ ունեցող գոտին է: