«Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել «Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսին: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 8 մլն ֆունտ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկություն է հայտնել՝ գնելու 28-ամյա խաղացողին: Պատճառն այն է, որ մասնագետին չի գոհացնում կենտրոնական պաշտպանների ներկայիս զույգը՝ Թոմաս Վերմալենը և Պեր Մերտեզակերը: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian պարբերականը: