«Արսենալը» պատրաստվում է հունվարին հրաժեշտ տալ թիմի հարձակվող Նիկլաս Բենդտներին: Ֆուտբելիստի ծառայություններով հետաքրքրվում են «Հալլ Սիթին» և «Ստոկ Սիթին»:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին չհաջողվեց ուժեղացնել հարձակման գիծը, ինչի համար հարկ եղավ պահել Բենդտներին: Այդ պահից դանիացին մի քանի հնարավորություն է ստացել, սակայն չի կարողացել ոչնչով աչքի ընկնել:
Բենդտներին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Հալլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը և «Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը, ում թիմը վերջին 4 խաղերում ընդամենը 1 գոլ է խփել և դա արել է դարպասապահ Ասմիր Բեգովիչը:
Բենդտների պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: «Արսենալը» մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից 1 մլն ֆունտ ստանալ: