Արդեն հայտնի է այն 18 ֆուտբոլիստների անունները, ովքեր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի համար «Արսենալի» կազմում ժամանել են Մյունխեն: Ինչպես և սպասվում էր, Վենգերը իր հետ նկատելի թույլ կազմ է վերցրել:
Բայց եթե մի քանի կորուստներ անխուսափելի էին, ինչպես օրինակ վնասվածք ստացած Ջեկ Ուիլշերը, Լուկաս Պոդոլսկին, Բակարի Սանյան կամ արդեն այս առաջնությում մեկ այլ ակումբի կազմում խաղացած Նաչո Մոնրեալը, ապա անհասկանալի է թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնիի բացակայությունը, ում Արսեն Վենգերը թողել է տանը:
Ակումբի պաշտոնական կայքում ասվում է, որ Շեսնիին հանգստանալու հնարավորություն է տրվել: «Զինագործների» դարպասը այդ խաղում կպաշտպանի Լուկաշ Ֆաբիանսկին:
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Արսենալ» խաղը տեղի կունենա վաղը ժամը 23:45-ին: