Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալը» մտադիր է հունվարին վարձակալել «Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին:
Չնայած հաջող մեկնարկին, ինչի շնորհիվ «զինագործներն» առաջինն են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում և Չեմպիոնների Լիգայի իրենց խմբում, Վենգերը դեռ մտածում է հարձակման գիծն ուժեղացնելու մասին:
Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալն» ուշադիր հետևում է 28-ամյա Լյորենտեյի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնի է, իսպանացին «Յուվենտուսին» է միացել անցած ամառ, սակայն մինչ այժմ չի կարողանում հաղթել հիմնական կազմում տեղ գտնելու համար մղվող պայքարում:
Սպասվում է, որ Արսեն Վենգերը հունվարին կփորձի օգտվել այդ իրավիճակից: