«Արսենալը» ներկայացրել է իր արտագնա մարզաշապիկը 2023/24 մրցաշրջանի համար:
Ըստ «Արսենալի» պաշտոնական հայտարարության, արտագնա համազգեստի համարձակ դիզայնը արտացոլում է «զինագործների» կապը Լոնդոնի Իսլինգթոն թաղամասի հետ, որտեղ գտնվում է ակումբը:
Նոր համազգեստները դեղին են, սև գծերով, որոնք ներկայացնում են Իսլինգթոնի սահմանները քարտեզի վրա: Միևնույն ժամանակ բաց կապույտ գույնով են ակումբի, տիտղոսային հովանավորի և տեխնիկական հովանավորի տարբերանշանները, ինչպես նաև որոշ հատվածներ։
Միկել Արտետայի թիմն առաջին անգամ կփորձի նոր արտագնա մարզահագուստն այս շաբաթ MLS-ի բոլոր աստղերի թիմի և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ նախամրցաշրջանային խաղերում՝ ԱՄՆ շրջագայության շրջանակներում: