«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել Ռիս Նելսոնին, սակայն դա դժվար թե խանգարի վինգերին հեռանալ ակումբից:
Անցյալ ամիս հաղորդվում էր, որ «Արսենալը» բանակցություններ է սկսել Նելսոնի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր պայմանագրով Ռիսին առաջարկում են շաբաթական 35 հազար ֆունտ ստեռլինգով բարձրացված աշխատավարձ։
Սակայն Նելսոնին դուր չեն գալիս ոչ միայն առաջարկվող պայմանները, այլև Միկել Արտետայի թիմում սահմանափակ դերը։ Այս մրցաշրջանում 23 ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում փոխարինման է դուրս եկել ընդամենը 5 անգամ։
Այս պահին Նելսոնի «Արսենալից» հեռանալը ամենահավանական տարբերակն է թվում, և այս իրավիճակին ուշադիր հետևում են «Աստոն Վիլլան», «Ֆուլհեմը», «Վեստ Հեմը», «Բրայթոնը» և «Միլանը»:
Բացի այդ, Պրեմիեր լիգայում փոխարինման դուրս եկած այս հինգ հանդիպումներում Նելսոնն ընդհանուր առմամբ խաղացել է 108 րոպե՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։