«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ կիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ իր թիմը պատվավոր ընդունելություն է կազմակերպելու մրցակցի չեմպիոն դառնալու կապակցությամբ:
Սպասվում է, որ «Արսենալի» ֆուտբոլիստները հատուկ պատ են կազմելու և ծափահարելու «կարմիր սատանաների» խաղացողներին, ովքեր անցած երկուշաբթի դարձան Անգլիայի 20-ակի չեմպիոն:
-Ցանկանում եմ, որ անգլիական ֆուտբոլի ավանդույթները պահպանվեն,- հայտնել է Վենգերը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Բացի այդ ֆրանսիացին լրագրողներին հայտնել է, որ այդ խաղում «զինագործների» դարպասը պաշտպանելու է Վոյցեխ Շեսնին: Վենգերի խոսքերով մյուս դարպասապահը՝ Լուկաշ Ֆաբիանսկին, դեռ չի ապաքինվել: