Sky Sports-ի փորձագետ Գարի Նևիլը վստահություն է հայտնել, որ այս մրցաշրջանում «Արսենալը» չի հաղթի Պրեմիեր լիգան:
Անցած տուրում 2:0 հաշվով հաղթելով «Տոտտենհեմին»՝ «Արսենալը» պոկվեց Պրեմիեր լիգայում իր անմիջական մրցակցից ութ միավորով, սակայն Նևիլը դեռևս չի հավատում Միկել Արտետայի թիմին:
Ավելին, Գարին համոզված է, որ «զինագործները» չեն կարողանա նույնիսկ երկրորդ տեղը զբաղեցնել,
«Ոչ, «Արսենալը» չի հաղթի առաջնությունը, բայց ես նույն բանն ասացի «Լեսթերի» մասին»:
«Նրանք չեն հաղթի առաջնությունը: «Մանչեսթեր Սիթին» կհաղթի առաջնությունը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կզբաղեցնի երկրորդ տեղը, կարծում եմ: Գիտեմ, որ դա կզայրացնի «Արսենալի» երկրպագուներին»:
«Ես կնախընտրեի, որ «Արսենալը» հաղթեր առաջնությունը «Մանչեսթեր Սիթիի» փոխարեն: Դա բացարձակապես սենսացիոն կլիներ Պրեմիեր լիգայի համար»:
«Չեմ կարծում, որ «Սիթին» ԱՊԼ-ում մրցակցություն չի ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում, բացառությամբ «Լիվերպուլի»: Եվ եթե «Արսենալը» կարողանա գնալ և նվաճել տիտղոսը, դա մեր լիգան հիանալի կդարձնի»:
«Ես երջանիկ կլինեի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեր առաջնությունը, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա այս մրցաշրջանում»,- ասել է Նևիլը իր պոդկաստում։