«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսը հերքել է լուրերն այն մասին, թե «Արսենալը» փորձում է ձեռք բերել իր հարձակողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Դիամեին:
«Զինագործներն» արդեն երկար ժամանակ է հետաքրքրված են Դիամեի ծառայություններով, սակայն Միկել Արտետայի վնասվածքից հետո սկսեցին լուրեր պտտվել, որ ակումբն արդեն անցել է կոնկրետ գործողությունների և առաջարկել 3.5 մլն ֆունտ: Սակայն այս լուրը իրականությանը չի համապատասխանում:
-Յուրաքանչյուր մարզիչ անհանգստանում է, որ կարող է հանկարծ կորցնել իր խաղացողներին, սակայն «Արսենալը» ոչ մի առաջարկ չի արել մեզ Դիամեի տրանսֆերի համար: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են նրանք օգտագործել Մոհամեդին իրենց ակումբում,- ասել է Ելլարդայսը: Sky Sports