«Արսենալի» տրասնֆերային ցուցակը համալրվել է «Ռեալի» երկու ֆուտբոլիստներով: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «զինագործները» ցանկանում են գնել Մեսութ Օզիլին և Անխել Դի Մարիային:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստները հասանելի կլինեն ընդհանուր 60 մլն ֆունտ գումարով, և լոնդոնցիները պատրաստ են այդքան գումար ծախսել:
Սակայն Դի Մարիայի և Օզիլի վաճառքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ «Ռեալին» հաջողվի գնել «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին:
Հիշեցնենք, որ «Արսենալը» ցանկանում էր գնել նաև մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմային, սակայն վերջինիս գործակալը բացառեց ֆրանսիացու տեղափոխությունը «Էմիրեյթս»: