«Արսենալը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիին։
Էլնենին երկար ժամանակ է ինչ ապաքինվել է ծնկի լուրջ վնասվածքից, որի պատճառով նա չկարողացավ խաղալ մոտ 10 ամիս: Սեպտեմբերին Մոհամեդը կարողացավ վերադառնալ ֆուտբոլային դաշտ՝ մասնակցելով Լիգայի գավաթում «Բրենթֆորդի» դեմ հանդիպմանը։
Այդ ժամանակից ի վեր Էլնենին անցկացրել է մեկ հանդիպում Պրեմիեր լիգայում և ևս մեկը Չեմպիոնների լիգայում:
Չնայած հանդերձարանում Էլնենիի հեղինակությանը, «Արսենալը» պատրաստ կլինի լսել Մոհամեդի համար առաջարկներ, հատկապես, երբ 31 ամյա եգիպտացին մոտենում է իր պայմանագրի վերջին վեց ամիսներին:
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, Էլնենիի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները: