Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի առաջին լոնդոնյան դերբին կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Եվրոպա Լիգայում անհաջող հանդես եկած և առաջնությունը որակավորման երրորդ փուլից լքած «Վեստ Հեմը» անակնկալ կերպով, սակայն վստահ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ, որը մի քանի օր առաջ նվաճեց Անգլիայի սուպեևգավաթը:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում: Հյուրերի առաջին գոլը խփեց Շեյխու Կույատեն: Երկրորդ խաղակեսի մեկնարկին իր թիմի գոլերի քանակն ավելացրեց Մաուրո Սարատեն՝ հաղթանակ պարգևելով Սլավեն Բիլիչի թիմին:
Գոլեր. Կույատե՝ 43ր, Սարատե՝ 57ր: