Ավարտելով աշխատանքները տրանսֆերային շուկայում՝ «Արսենալն» այժմ պատրաստվում է նոր պայմանագրեր առաջարկել իր երեք ֆուտբոլիստներին՝ Բակարի Սանյային, Պեր Մերտեզակերին և Տոմաշ Ռոսիցկիին:
Պարզ չէ 30-ամյա Սանյայի իրավիճակը, ում ծառայություներով մի շարք ակումբներ են հետաքրքրված: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Պայմանագրի վերջին տարին է նաև չեխ կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկիի համար, ով արդեն հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Արսենալում»: Իսկ 28-ամյա Մերտեզակերի պայմանագիրը կլրանա 2015թ-ին: Daily Mirror