«Արսենալը» մտադիր է «Քարդիֆ Սիթիի» դարպասապահ Դեյվիդ Մարշալի տրանսֆերի համար պայքարել «Տոտտենհեմի» հետ: 29-ամյա Մարշալի նկատմամբ ունեցած «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին վաղուց է հայտնի: Լոնդոնյան այս ակումբը ցանկանում է գնել Դեյվիդին, եթե թիմից հեռանա Ուգո Լյորիսը, ում տրանսֆերի հավանականությունը շատ մեծ է:
Սակայն դարպասապահի խնդիր ունի նաև «Արսենալը», ով բաժանվել է Լուկաշ Ֆաբիանսկիից: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «զինագործներին» չի վախեցնում անգամ այն հանգամանքը, որ «Քարդիֆը» Մարշալին գնահատում է 15 մլն ֆունտ:
Շոտլանդացի դարպասապահը հաջող ելույթներ ունեցավ, սակայն դա բավական չեղավ, որպեսզի «Քարդիֆը» պահպանի իր տեղը Պրեմիեր Լիգայում: Դևիդն այժմ Պրեմիեր Լիգա վերադառնալու հնարավորություն ունի: