«Արսենալը» փորձում է համաձայնեցնել «Գենկի» 20-ամյա պաշտպան Ժիլբեր Իմբուլայի տրանսֆերը:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Ժիլբերին հետևում է արդեն մի քանի ամիս և այժմ պատրաստվում է ձեռք բերել իր հայրենակցին: Սակայն «Գենկը» Իմբուլային գնահատում է 8 մլն ֆունտ:
Իմբուլան ծնվել է Բելգիայում՝ կոնգոցիների ընտանիքում, սակայն տեղափոխվել է Ֆրանսիա, ստացել անձնագիր և խաղում է տեղի երիտասարդական հավաքականում: «Արսենալից» բացի Ժիլբերով հետաքրքրված են նաև «Լիոնը» և «Չելսին»:
Անցած մրցաշրջանում Իմբուլան «Գենկին» օգնեց բարձրանալ Լիգա 1, ինչով էլ արժանացավ մեծ հետաքրքրության:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Արսենալը» մոտ է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարին ձեռքբերելուն: Գործարքը ավարտին կհասնի, երբ Սեզարը վերադառնա կոնֆեդերացիայի գավաթից: