«Արսենալը» պատրաստվում է Իլկայ Գյունդողանի համար 20 մլն ֆունտի առաջարկ անել Դորտմունդի «Բորուսիային»:
Ինչպես հաղորդում է Kicker պարբերականը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 22-ամյա թուրքին տեսնում է Միկել Արտետային իդելական փոխարինող:
Սակայն Իլկայի հայրը չի կարծում, որ իր որդին կարերայի այս էտապում պետք է հեռանա «Բորուսիայից»:
-Ես ցանկանում եմ ասել, որ նա կմնա «Բորուսիայում»: Նա իրեն շատ լավ է զգում այնտեղ, և դեռ շուտ է Անգլիա կամ Իսպանիա տեղափոխվելու համար: Շուտով «Բորուսիան» նրան նոր պայմանագիր կառաջարկի,- ասել է ֆուտբոլիստի հայրը: