«Արսենալի» ակտիվ տրանսֆերային օրը շարունակվում է: Ինչպես հաղորդում է Goal-ը, լոնդոնյան ակումբը Ժոֆրեյ Կոնդոգբիայի համար հարցում է արել «Սևիլյային» և Ացուտո Ուչիդայի տրանսֆերը գնելու համար առաջարկ է արել «Շալկե 04»-ին:
Հաղորդվում է, որ «Արսենալը» 20-ամյա Կոնդոգբիային տեսնում է որպես Լուիս Գուստավոյին այլընտրանք, ում համար պայքարում Արսեն Վենգերը զիջեց «Վոլֆսբուրգին»:
Ընդամենը մեկ տարի առաջ Ժոֆրեն 2.5 մլն ֆունտով տեղափոխվեց «Սևիլյա», սակայն ֆրանսիացին այնքան հաջող մրցաշրջան անցկացրեց, որ նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է մոտ 17 մլն ֆունտ:
«Արսենալը» միաժամանակ առաջարկ է արել 25-ամյա Ուչիդայի համար: «Չինագործները» ճապոնացուն տեսնում են որպես Բակարի Սանյային փոխարինող, ում պայմանագիրը կլրանա հաջորդ տարի:
Ուչիդայի համար արված առաջարկի չափը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ «Շալկեն» դեռ չի տվել իր պատասխանը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Արսենալը» առաջարկներ է արել նաև Յոհան Կաբայեի, Միչու և Էշլի Ուիլյամսի համար: