«Արսենալի» ֆուտբոլիստներ Լորան Կոսելնին, Աարոն Ռեմսին և Թեո Ուոլկոտը վնասվածք են ստացել իրենց հավաքականների կազմում անցկացրած խաղերի ժամանակ:
Ավելի լուրջ է Կոսելնիի վնասվածքը: Իր ութերորդ խաղում Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ պարտվելով Գերմանիային 1:2 հաշվով, Լորանը վնասել է սրունքի մկանները: Ըստ նախնական տեղեկությունների՝ կենտրոնական պաշտպանը կարող է բաց թողնել մոտ երեք շաբաթ:
Կիսապաշտպան Ռեմսին Ավստրիայի հետ խաղից մի քանի ժամ առաջ լքեց Ուելսի ազգային հավաքականի ճամբարը նմանատաիպ վնասվածքի պատճառով:
Վերջապես, ինչպես հայտնում է Goal պարբերականը, Ուոլկոտը երեկ պարտադրված փոխարինվեց Անգլիա-Բրազիլիա խաղի ժամանակ, որում անգլիացիները հաղթանակ տոնեցին 2:1 հաշվով: Թեոն ակնհայտորեն լքեց դաշտը կաղալով:
Ավելացնենք, որ առաջիկա շաբաթ օրը «զինագործները» հյուրընկալվելու են «Սանդերլենդին» Պրեմիեր Լիգայի շրջանակներում: