«Արսենալի» երկրպագուների ֆան ակումբը բողոքել է ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսին տոմսերի բարձր արժեքի համար:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, երկրպագուները նորից բողոքի ձայն են բարձրացրել, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները հրաժարվել էին գնել տոմս 62 ֆունտով:
Այս շաբաթ «զինագործների» երկրպագուները նորից են դիմել ակումբի ղեկավարությանը գները իջեցնելու համար:
-«Սիթիի» դեմ խաղի տոմսերի այսքան դանդաղ վաճառքը (իսկ «քաղաքայինների» երկրպագուները ընդհանրապես բոյկոտում են հանդիպումը գնի պատճառով) և դատարկ տեղերի ավելացումը փաստում է ակումբի սխալ քաղաքականության մասին:
Մենք դիմում ենք ղեկավարությանը, որ գոնե 2013/14 մրցաշրջանում տոմսերի գինը նվազեցնեն,- ասվում է երկրպագուների դիմումում: