«Արսենալի» երկրպագուները պատրաստվում են «ջերմ ընդունել» «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին կիրակի օրը «Էմիրեյթսում» կայանալիք խաղից առաջ:
Անցած ամռանը վան Պերսին «Արսենալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և միանգամից դարձավ լոնդոնյան ակումբի գլխավոր ատելիներից մեկը: Այս հանգստյան օրերին հոլանդացին առաջին անգամ ժամանում է «Էմիրեյթս» «կարմիր սատանաների» մարզաշապիկով: Տեղացի երկրպագուները խոստացել են նրան խոչընդոտել:
-Նա իսկապես մեզնից ջերմ ընդունելություն կստանա: Նա երկրպագուներին տրամադրել է իր դեմ,- հայտնել է «Արսենալի» երկրպագուների անկախ ասոցացիայի նախագահ Լուի Լանգտոնը:
Միևնույն ժամանակ «Արսենալի» երկրպագուները պահանջում են ակումբից շնորհավորել «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի 20-ակի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:
-Մենք պետք է դա անենք, որովհետև չեմ ցանկանում, որ բոլորի աչքում մենք մանր երևանք,- ավելացրել է Լանգտոնը: