Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» վերջին հանդիպման տոմսերի գինը սև շուկայում հասնում է մինչև 53 հազար ֆունտ ստեռլինգի:
Մրցաշարի ավարտին մնացել է 10 հանդիպում, «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգան՝ իր մոտակա մրցակցից ութ միավորով գերազանցելով՝ 2003/04 թվականներից ի վեր առաջին տիտղոսը նվաճելու հիանալի հնարավորություններով:
Այս մրցաշրջանը «Արսենալի» համար կավարտվի մայիսի 28-ին «Վուլվերհեմպտոնի» դեմ տնային խաղով: Հենց այդ ժամանակ, ինչպես սահմանված է Պրեմիեր լիգայի կանոնակարգով, «զինագործները» կարժանանան չեմպիոնական գավաթին, եթե նրանք, իհարկե, մնան աղյուսակի առաջնամասում։
Սակայն «գայլերի» դեմ այս հանդիպումն արդեն աննախադեպ ոգևորություն է առաջացնում երկրպագուների շրջանում։ Հսկայական թվով երկրպագուներ ցանկանում են սեփական աչքերով տեսնել «Արսենալի» առաջին չեմպիոնությունը 19 տարվա ընդմիջումից հետո։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախորդ երեքշաբթի «Արսենալի» պաշտոնական ֆան ակումբի անդամների վաճառքի տոմսերը սպառվել են վայրկյանների ընթացքում, իսկ սև շուկայում 75,50 ֆունտից ոչ ավելի արժողությամբ տոմսերը վաճառվում են 25000 և նույնիսկ 53000 ֆունտ ստեռլինգով։