«Արսենալը» պատրաստ է ամռանը վերականգնել իր հետաքրքրությունը «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է, The Telegraph-ը, Վենգերը ցանկանում էր 21-ամյա իսպանացուն ձեռք բերել դեռ հունվարին, սակայն մադրիդյան ակումբը մերժեց Մորատային՝ մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ «Արսենալին» տալու առաջարկը:
Միաժամանակ «Արսենալի» հարձակման գծում խնդիրները մնում են արդիական: Ամռանը Նիկլաս Բենդտները կլքի ակումբը և Վենգերը կմնա միայն Օլիվյե Ժիրուի հույսին:
Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալը» պատրաստ է Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվողի համար 15 մլն ֆունտ վճարել: