• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Բավարիա» (անոնս)

Արսենալ - ԲավարիաԱյսօր երեկոյան կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի այս շաբաթվա առաջին խաղերը: Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիային»:

Գերմանական ակումբին համեմատաբար հեշտ խումբ էր բաժին ընկել, որտեղ հավասար պայքար մղեց «Վալեսնիայի» հետ: «Արսենալի» համար պայքարը շատ ավելի դժվար էր: «Զինագործները» առաջին տեղը զիջեցին «Շալկե 04»-ին, իսկ երկրորդ տեղի համար դժվարությամբ առաջ անցան «Օլիմպիակոսից»:

Իրենց առաջնություններում թիմերի վիճակը զգալի տարբեր են: «Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսաը և երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից» առաջ է 15 միավորով: Նման հաջողության մասին նույնիսկ չի կարող երազել «Արսենալը»: Լոնդոնյան ակումբը անգամ տեղ չունի լավագույն քառյակում:

Թիմերի վերջին հանդիպումները ավարտվել է գերմանական ակումբի առավելությամբ: Չեմպիոնների Լիգայի 2004/05 մրցաշրջանում թիմերի հանդիպումը ավարտվել է «Բավարիայի» տնային հաղթանակով՝ 3:1 և արտագնա նվազագույն պարտությամբ՝ 0:1: 2001թ-ին դարձյալ ուժեղ են գտնվել մյունխենցիները՝ 1:0, 2:2:

Խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իրենց կգոհացնի 0:0 արդյունքը, սակայն նրանց համար դժվար կլինի անառիկ պահել դարպասը: Սա միակ մրցաշարն է, որտեղ «Արսենալը» դեռ չի կորցրել տիտղոս նվաճելու շանսերը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:1