• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Լիվերպուլ» (անոնս)

Arsenal-LiverpoolՊրեմիեր Լիգայի 3֊րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր տեղի «Արսենալը» կընդունի «Լիվերպուլին»։

Մրցաշրջանի մեկնարկային խաղում «զինագործներն» անակնկալ պարտություն կրեցին «Վեստ Հեմից»։ Երկրորդ տուրում կրկին լոնդոնյան դիմակայությունում Արսեն Վենգերի թիմը 1։2 հաշվով առավելության հասավ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ։ Աստիճանաբար իրենց մարզավիճակին են վերադառնում թիմի առաջատարներ Մեսութ Օզիլը, Ալեքսիս Սանչեսը և Օլիվյե Ժիրուն։ Դեռևս վնասվածքներ ունեն Ջեք Ուիլշերը և Դենի Ուելբեքը։

Ինչ վերաբերվում է նրանց այսօրվա մրցակիցներին, ապա «Լիվերպուլը» դեռևս վստահ չի գործում հարձակման գծում, սակայն ունի 100% արդյունավետություն՝ 2 խաղ, 2 հաղթանակ, խփած 2 գնդակ և ոչ մի բաց թողած գոլ։ Թիմի նորեկ Կրիստիան Բենտեկեն, ով նախորդ տուրում դարձավ հաղթական գոլի հեղինակ, դեռևս ամբողջությամբ չի ներգրավել Բրենդան Ռոջերսի խաղային պլանին։ Նախորդ տուրում թեթև վնասվածք ստացավ թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը, ում մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է։

Այս երկու գրանդներն ընդհանուր առմամաբ հանդիպել են 218 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց մինջև կայացած խաղերից 83-ում։ 78 հանդիպում ավարտվել է լոնդոնյան ակումբի հաղթանակով, իսկ 57 անգամ գրանցվել է խաղաղ ելք։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեր կանխատեսումը՝ 1։1

Հետաքրքիր փաստեր