• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Լիվերպուլ» (անոնս)

Արսենալ - ԼիվերպուլԱյսօր երեկոյան Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի կունենա Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական և ամենաինտրիգային հանդիպումը:

Միմյանց հետ կմրցեն մրցաշարային աղյուսակի երկու հարևաններ՝  «Արսենալը» և «Լիվերպուլը»:

Երկու թիմերն էլ ոչ հաջող մրցաշրջան են անցկացնում: «Արսենալը» զբաղեցնում աղյուսակի 6-րդ, իսկ «Լիվերպուլը»՝ 7-րդ հորիզանականը:

Թիմերի հակամարտությունը սկսել է 119 տարի առաջ՝ 1893թ-ի հոկտեմբերի 28-ին: Առաջին խաղում մերսիսայդցիները խոշոր հաշվով հաղթանակ են տարել՝ 5:0:

Ընդհանուր առմամբ թիմերը միմյանց հետ դաշտ են դուրս եկել 212 անգամ. ավելի ուժեղ է գտնվել «Լիվերպուլը»: «Կարմիրները» հաղթել են 82 խաղում: 75 խաղում ուժեղ են գտնվել «զինագործները», իսկ 55 խաղ ավարտվել է խաղաղ ելքով:

Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը ավարտվել է «Արսենալի» հաղթանակով՝ 0:2:

Չնայած հավասար հնարավորություններին, բուքմեյքերները այս խաղի ֆավորիտ են համարում «Արսենալին»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մարզադաշտ. «Էմիրեյսթ»

Գլխավոր մրցավար. Քևին Ֆրենդ

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր