Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղերից երկրորդը տեղի ունեցավ «Էմիրեյթս» մարզադաշտում: «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի ամբողջ 80 րոպեն «զինագործները» խաղացին 10 ֆուտբոլիստներով: 10-րդ րոպեին տուգանային հրապարակում արգելված կանոններով Էդին Ջեկոյին պահելու համար կարմիր քարտով հեռացվեց Լորան Կոսելնին: Սակայն 11 մետրանոցից Ջեկոյի հարվածը հետ մղեց Շեսնին: Ընդամենը 10 րոպե հետո Ջեյմս Միլները առաջ մղեց «քաղաքայիններին», իսկ 32-րդ րոպեին Ջեկոն կրկնապատկեց հաշիվը: 75-րդ րոպեին կարմիր քարտով հեռացվեց նաև Վենսան Կոմպանին: Խաղի մնացած հատվածում թիմերին չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով:
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց և վաստակած 48 միավորով կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում:
Գոլեր. Միլներ՝ 21ր, Ջեկո՝ 32ր
Հեռացում. Կոսելնի՝ 10ր, Կոմպանի՝ 75ր