Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիերեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Հանդիպումն անցավ բավական գեղեցիկ պայքարում, որում գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 1:1: Առաջինը հաջողության հասան հյուրերը: 18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դավիդ Սիլվան: «Զինագործները» չհանձնվեցին և երկրորդ խաղակեսում կարողացան վերականգնել հաշվի հավսարությունը: Գոլն էլ իր հաշվին գրանցեց Մաթյո Ֆլամինին:
Այս խաղից հետո թիմերը կշարունակեն զբաղեցնել իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Գոլեր. Սիլվա՝ 18ր, Ֆլամինի՝ 53ր: