Այսօր Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենի «Բավարիային»:
Գերմանացիները վստահ խաղ անցկացրին: Հաշիվը 7-րդ րոպեին բացեց մյունխենցիների կիսապաշտպան Թոնի Կրոսը՝ 0:1, իսկ 21-րդ րոպեին Թոմաս Մյուլերը կրկնապատկեց այն՝ 0:2:
Երկրորդ խաղակեսում առաջինը գնդակը խփեցին դաշտի տերերը: 55-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Լուկաս Պոդոլսկին 1:2: «Զինագործները» նաև կարողացան մի քանի վտանգավոր պահ ստեղծել, սակայն նրանց չհաջողվեց դա վերածել գոլի: Փոխարենը 77-րդ րոպեին «Բավարիան» մեծացրեց առավելությունը՝ 1:3: Գոլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը:
«Բավարիան» 1:3 հաշվով հաղթեց «Արսենալին» և տնային խաղից առաջ գործնականում ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը:
Գոլեր. Կրոս՝ 7ր, Մյուլեր՝ 21ր, Պոդոլսկի՝ 55ր, Մանջուկիչ՝ 77