Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Արսենալն» ընդունել էր առաջնության նորեկ «Բորնմուտին»։
Արսեն Վենգերի սաները վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ հաղթելով 2։0 հաշվով։ 27-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Պաուլիստան, իսկ երկրորդ խաղակեսում գոլով աչքի ընկավ արդեն Օզիլը։
Այս հաղթանակից հետո «զինագործները»՝ վաստակած 39 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Պաուլիստա՝ 27ր, Օզիլ՝ 63ր։