Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում միմյանց հանդիպեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալը» և երրորդ տեղում գտնվող «Սաութհեմպտոնը»:
«Զինագործներն» այս դիմակայությունում հաղթեցին շնորհիվ Օլիվյե Ժիրուի դուբլի: Ֆրանսիացի հարձակվողը 22-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, իսկ 86-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը դարձրեց 2:0:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր․ Ժիրու՝ 22ր, 86ր (11մ):