Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում ընդունել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Արսեն Վենգերի թիմը վստահ խաղ անցկացրեց սեփական հարկի տակ՝ հաղթելով 2-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Թեո Ուոլկոտը, իսկ 85-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խփեց իր թիմի երկրորդ գոլը։
Այս հաղթանակից հետո «զինոգործները»՝ վաստակած 10 միավորով բարձրացան 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ուոլկոտ՝ 31ր, Ժիրու՝ 85ր։