Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթիին»:
Արսեն Վենգերի սաները սեփական հարկի դժվարությամբ կարողացան խուսափել պարտությունից: Լոնդոնցիներն առաջինը հասան հաջողության, սակայն երկու գնդակ բաց թողեցին և մինչև 90-րդ րոեպեն պարտվում էին 1:2 հաշվով: Ալեքսիս Սանչեսի գոլից 4 րոպե հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Մոհամեդ Դիամեն, իսկ 46-րդ րոպեին Աբել Էրնանդեսն առաջ մեղեց հյուրերին: «Զինագործների» երկրորդ գոլն էլ խփեց Դենի Ուելբեքը:
Գոլեր. Սանչես՝ 13ր, Դիամե՝ 17ր, Էրնանդես՝ 46ր, Ուելբեք՝ 90ր: