Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Բավական գեղեցիկ և դրամատիկ խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի: Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն: 63-րդ րոպեին Ջեկ Ուիլշերը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 74-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաշվի մեջ առաջ մղեց արդեն «Արսենալին»: Սակայն «զինագործները» չկարողացան պահել ձեռք բերած առավելությունը և այս խաղն ավարտեցին 1 միավոր վաստակած: «Քաղաքայինների» երկրորդ գոլն էլ իր հաշվին գրանցեց Մարտին Դեմիկելիսը:
Այս խաղից հետո «Սիթին» իր միավորների քանակը հասցրեց 7-ի, իսկ «Արսենալը» 1 միավոր պակաս ունի:
Գոլեր. Ագուերո՝ 28ր, Ուիլշեր՝ 63ր, Սանչես՝ 74ր, Դեմիկելիս՝ 83: