Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»:
«Զինագործներն» անհամեմատ ուժեղ գտնվեցին լոնդոնյան դերբիում՝ հաղթելով 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ խաղավարտից մի քանի րոպե առաջ գոլերով աչքի ընկան Աարոն Ռեմսին և Մաթյո Ֆլամինին:
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի սաները՝ վաստակած 57 միավորով կշարունակեն զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ժիրու՝ 45, Ռեմսի՝ 81, Ֆլամինի՝ 84ր: